Քարտի մասին
eracard-ը բոնուսային ծրագիր է։ Ծրագրի նպատակն է ստեղծել Առևտրային կետերի խումբ, որտեղ ծրագրի մասնակից քարտատերերը կունենան հատուկ պայմաններ, այսինքն, խմբի անդամ ցանկացած առևտրային կետում գնում կատարելիս կկուտակեն միավորներ և կուտակած միավորներով խմբի անդամ ցանկացած առևտրային կետում կկատարեն վճարումներ ապրանքների կամ ծառայությունների դիմաց: Առևտրային կետերում միավորներով վճարում կատարելիս փաստացի գումարը առևտրային կետին փոխանցում է կազմակերպությունը:
Քարտի օգտագործման ընդհանուր պայմաններ,
կանոններ և եղանակներ.
Քարտապաններին՝
Տերմիններ և բացատրություններ.
Բոնուսային միավոր - Միավորների քանակը, որը կուտակվում է գործարքից՝ տվյալ առևտրի կետում առկա կուտակման գործակցի համապատասխան:
Բ.Մ. - Բոնուսային միավոր
Գործընկերներ - Առևտրի կետերը, որտեղ հնարավոր է կուտակել և սպառել միավորներ քարտի միջոցով:
Ընդհանուր կանոններ
Քարտի օգտագործման կանոնները ներկայացնում են քարտապանների՝ քարտից օգտվելու կարգը և պայմանները:
1) EraCard-ը կուտակում, փոխանցում, սպառում և շահում է միավորներ:
Կուտակային ծրագրին միանալու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործընթացները՝
- Մուտք գործել քարտի վեբկայք,
- Գրանցվել քարտապան դառնալու համար,
- Ստեղծել սեփական հաշիվ կայքի ներսում,
- Ձեռք բերել անվճար EraCard-ը մեր գրասենյակից,
- Ներկայացնել քարտը գործընկեր խանութ-սրահներում։
2) Միավորների փոխանցման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործընթացները`
- Մուտք գործել սեփական հաշիվ կայքի ներսում,
- Սեղմել «փոխանցել միավորներ» կոճակը,
- Լրացնել հասցեատիրոջ տվյալները,
- Լրացնել փոխանցվող միավորների քանակը։
3) Միավորների սպառման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործընթացները`
- Այցելել քարտի գործընկեր խանութ սրահներ,
- Ընտրել ապրանքը և/կամ ծառայությունը,
- Կայքի անձնական գրասենյակում ստուգել միավորների առկայությունը և տվյալ գնման համար բավարար լինելը,
- Ներկայացնել քարտը տվյալ ապրանքի և/կամ ծառայության հետ միավորներով փոխանակելու համար։
4) Դրամական միավորներին համապատասխան միավորների քանակը պարզելու համար անհրաժեշտ է`
- Ստուգել կուտակված միավորների քանակը սեփական հաշվում կայքի ներսում,
- Կատարել հաշվարկ՝ օգտվելով կայքում առկա առցանց հաշվիչից։
5) Միավորներ շահելու համար անհրաժեշտ է`
- Ընկերներին ուղարկել քարտապան դառնալու հրավեր` սեղմելով սեփական հաշվում առկա «հրավիրել ընկերոջը» կոճակը,
- Հետևել կայքի նորությունների բաժնին՝ նոր առաջարկներին իրազեկ մնալու համար։
- Քարտապանի հրավերքով գրանցված Նոր քարտապանների /կից քարտի/ գործարքներից կկուտակվի նաև /մայր քարտ/-ի անձնական հաշվին, նկարագրությունը այլ դրույթներում
Քարտապան դառնալու համար դուք տրամադրում եք`
- Անուն, ազգանուն,հայրանուն,
- Հեռախոսահամար,
- Սեփական էլեկտրոնային հասցե՝ տեղեկությունների, նորությունների և առաջարկների պարբերական ծանուցման, ինչպես նաև գործարքից հետո կուտակված միավորների մասին տեղեկություն ստանալու համար։
Փոստային բաժանորդագրությունից հրաժարվելու դեպքում քարտապանները կարող են ինքնուրույն տեղեկանալ օգտագործման կարգի բոլոր փոփոխություններին և նորություններին:
Գրանցման ընթացքում տրամադրված տեղեկատվության և կոնտակտային տվյալների ճշտության համար պատասխանատվություն կրում են միայն քարտապանները:
Քարտի, միավորների կուտակման և օրգտագործման մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար քարտապանը կարող է՝
- Այցելել կայքի «Մեր մասին», «Հաճախակի տրվող հարցեր» կամ «Հետադարձ կապ» բաժիններ,
- Զանգահարել +374 95 50-77-00 հեռախոսահամարին,
- Կապնվել մեզ հետ սոցիալական մեդիայում։
Գործընկեր առևտրի կետերի, գործող բոնուսային միավորների և ակցիաների մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է՝
- Այցելել կայքի «Գործընկերներ» բաժինը,
- Այցելել գործընկերների հաշիվներ կայքի ներսում:
Քարտի վնասվելու կամ այն կորցնելու դեպքում անհրաժեշտ է՝
- Գրել էլ. նամակ info@eracard.am հասցեին նոր քարտ ստանալու համար։ Հին քարտի միավորները պահմանվում են և ակտիվանում են նոր քարտի վրա
- Զանգահարել +374 95 507700 հեռախոսահամարին նոր քարտ ստանալու համար
Գործընկերներին՝
EraCard գործընկեր դառնալու և Ձեր հաճախորդներին գնումներից միավորներ շահելու հնարավորություն տրամադրելու համար անհրաժեշտ է՝
- Ստեղծել բիզնես հաշիվ կայքի ներսում,
- Տրամադրել ամբողջական տեղեկատվություն բիզնեսի մասին (նկարագրություն, լոգո, մասնաճյուղեր, աշխատանքային օրեր և ժամեր, հեռախոսահամաար, վեբ-կայք, հասցե, ղեկավար կամ պատասխանատու անձի տվյալներ),
- Սահմանել բոնուսային կուտակման միավոր,
- Մնալ հավատարիմ քարտի որդեգրած քաղաքականությանը։
Այլ դրույթներ
- Քարտատերը միավորներ կարող է կուտակել միայն այն առևտրային կետերում որոնք տվյալ պահին հանդիսանում են ծրագրի գործընկեր։
- Քարտապանը իր բոնուսային միավորները կարող է փոխարինել ապրանքների և/կամ ծառայությունների հետ միմիայն այն առևտրային կետերում որոնք տվյալ պահին հանդիսանում են ծրագրի գործընկեր։
- Ծրագրի գործընկեր են հանդիսանում այն առևտրային կետերը որոնք ծրագրի կազմակերպչի սեփականությունը հանդիսացող eracard.am կայքում ներկայացված են գործընկերներ բաժնում։
- Քարտի միավորները զրոյացվում են քարտատիրոջ կողմից կայքում գրանցվելուց հետո երկու տարվա /730 օր/ ընթացքում ոչ մի միավոր ապրանքով և/կամ ծառայությունով չփոխարինելու դեպքում։
- Քարտը տրամադրվում է անվճար։
- Քարտատերերի համար սահմանված է քարտի սպասարկման վճար, որը նվազեցվում է բոնուսային միավորների մնացորդից՝ ամսական 100 միավորի չափով։
- Քարտի սպասարկման հաշվարկը սկսվում է քարտով առաջին գործարքի օրվանից, քարտի սպասարկման միավորների նվազեցման արդյունքում քարտատիրոջ հաշիվը չի կարող լինել բացասական թիվ, այսինքն նվազելով եթե հասնում է զրոյի հաշվարկը կանգնում է։
- Քարտատերերի հաշվից հաշիվ միավորների փոխանցման համար գործում է փոխանցման միջնորդավճար՝ թոխանցվող միավորների քանակի 2 տոկոսի չափով։
- Մայր քարտատիրոջը հաշվեգրված միավորները կազմում են կից քարտատիրոջ գործարքների արդյունքում կուտակված միավորների գրանցման պահից 1-90 օրերի համար 10%, 91-180 օրերի համար 5%: